Ջուր չի լինելու․ հասցեներ

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ

վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ.  փետրվարի  27-ին ժամը 10:00-15:00-ն կդադարեցվի Դավթաշեն 4 թաղամաս 32-53 շենքերի ջրամատակարարումը:

Վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ.  փետրվարի  27-ին ժամը 10:00-20:00-ն կդադարեցվի գ.Մերձավան, Սիլիկյան Թաղ. 3-13 փող., Հաղթանակի 1-18 փողոցների ջրամատակարարումը:

վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ.  փետրվարի 27-ին ժամը 10:00-22:00-ն կդադարեցվի  Եղեգնաձոր քաղաքի Զ.Անդրանիկ, Երեվանյան Խճ., Արսենյան, Աթարբեկյան, Կամոյի, Մոմիկի, Միկոյան, Նարեկացի, Պ.Սևակ, Չալաբյան փողոցների, Շահումյանի  17, 19 շենքերի, Գետափ գյուղի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: