Ջրվեժ համայնքի տներից մեկում հայտնաբերել և ձերբակալել են հոկտեմբերի 26-ին դատարանի շենքից փախուստի դիմած կալանավորին: Այդ մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ-ից։
Հիշեցնենք, որ նախօրեին Արմավիրի թնդհանուր իրավասության դատարանից փախուստի էր դիմել կալանավոր Հենրիկ Ենոքյան, որը ը կալանքը կրում էր «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում։ Նրան դատարան էին տեղափոխել՝ դատավոր Գևորգ Մանուկյանի վարույթում գտնվող քրեական գործով դատական նիստին մասնակցելու նպատակով։



