Ջրականի տարածքում բարբարոսների նման ագրեսիվ վ...

Բաքվի բարբարոսական վարչախմբի բաշիբոզուկները հրետանային զորավարժություններ են անցկացնում Արցախի Հանրապետությունից ժամանակավորապես բռնազավթված Ջրականի տարածքում։ Այս մասին Telegram-ի իր ալիքում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը:

Նա նաեւ նշել է. «Իրանի հետ սահմանի մոտակայքում բարբարոսների նման ագրեսիվ վարքագիծը ուղիղ սպառնալիք է Թեհրանի համար, ուստի Հայաստան-Իրան քաղաքակրթական դաշինքն է, որ կարող է համատեղ ջանքերով դուրս քշել այս բարբարոսներին  հայկական սրբազան հողի նաև այս բռնազավթված հատվածից և կրկին վերածելու այն հազարամյակների հայ-իրանական սահմանի խաղաղության և բարիդրացիության գոտում»։