Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը մտադիր է առաջիկա ժամերին հրաժարական տալ։ Այս մասին հինգշաբթի հայտնել են բրիտանական ITV հեռուստաալիքները, Sky News-ը և The Times թերթը՝ հղում անելով կառավարության ղեկավարի միջավայրին։
Եթե Ջոնսոնը շարունակի պաշտոնավարել, ապա հաջորդ շաբաթ նա կարող է վստահության քվեի առաջ կանգնել:
Նա կշարունակի վարչապետի պաշտոնը, քանի դեռ չի ընտրվել իշխող կուսակցության նոր ղեկավարը։



