Ջո Բայդենի վարչակազմի օրոք «ավտոգրչով» հրաման...

Ջո Բայդենի վարչակազմի օրոք «ավտոգրչով» հրամաններ ստորագրված բոլոր փաստաթղթերը, հռչակագրերը, գործադիր հրամանագրերը, հուշագրերը կամ պայմանագրերը հայտարարվում են անվավեր և այլևս ուժի մեջ չեն,  գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական հարթակում։

Նա պարզաբանել է, որ այս որոշումը վերաբերում է նաև համաներմանը և դատավճիռների մեղմացմանը:

«Բայդենի վարչակազմը երբեմն օգտագործել է մեխանիկական սարք՝ պաշտոնական փաստաթղթերում նախագահի ստորագրությունը վերարտադրելու համար», - նշել է Թրամփը: