Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Չա...

Հունվարի 11-ին տեղի է ունեցել հեռախոսազրույց Ադրբեջանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովի և Մևլութ Չավուշօղլուի միջև։

Նախարարները քննարկել են Ադրբեջանի և Թուրքիայի միջև երկկողմ ու տարածաշրջանային համագործակցության օրակարգային ընթացիկ հարցերը:

Արտգործնախարարները մտքեր են փոխանակել նաև բազմակողմ հարթակներում համագործակցության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։