Ջեյ Դի Վենսն ու տիկինը հարգանքի տուրք են մատո...

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն առավոտյան տիկնոջ հետ այցելել է Հայոց Ցեղասպանության զոհերի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել։

Հիշեցնենք, որ Վենսը երեկ է ժամանել Հայաստան, հանդիպումներ է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի հետ։ Փաշինյանի հետ հանդիպման արդյունքներով փաստաթուղթ է ստորագրվել, հանդես են եկել հայտարարություններով։