«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած իշխանությունը ո՛չ ռազմական դրություն, հետևաբար, ո՛չ էլ զորահավաք հայտարարեց, սակայն Սյունիքի մեր աղբյուրներից տեղեկացանք, որ ադրբեջանական զինուժի հարձակման հենց առաջին օրը կապանցիները, գորիսեցիները և հարակից համայնքների բնակիչները տասնյակներով ներկայացել են համայնքապետարաններ և տեղական իշխանություններին պարտադրել, որ համայնքապետարաններին կցված զենքով իրենց զինեն, ձևավորեն կամավորական ջոկատներ, որ մեկնեն սահման` իրենց բնակավայրերը պաշտպանելու։
Արդեն տեղեկացրել ենք, որ կամավորական ջոկատներ են կազմել նաև Գորիսի և Քաջարանի համայնքապետերը: Եվ եթե որոշ հատվածներում ջոկատները կազմվել ու մեկնել են սահման, ապա մի շարք տարածքներում էլ, օրինակ, Ջերմուկում, կամավորներին թույլ չեն տվել մոտենալ սահմանին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում



