Ջերմուկի և Սիսիանի խաչմերուկների միջև ճանապար...

Նոյեմբերի 25-ին՝ ժամը 13։05-ի դրությամբ, առատ ձյան պատճառով Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիանի խաչմերուկ ճանապարհահատվածը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է, հայտնել են Ճանապարհային դեպարտամենտից: 

«Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ»,- հայտնել են կազմակերպությունից: