Աննա Վարդապետյանը կարո՞ղ է մաֆիոզ գործերն ա ք...

«Նիկոլ Փաշինյանը, այսպես ասած, քաղաքական առաջարկություն ներկայացրեց խորհրդարանական երկու խմբակցություններին՝ ակնկալելով, որ վեց ձայնով հնարավոր կլինի նախագիծը դնել ժողովրդի դատին՝ ներկայացնել հանրաքվեի տեսքով, մինչդեռ երկու ընդդիմադիր խմբակցությունների առաջնորդները, ինչպես նաև ԲՀԿ-ի ղեկավարը՝ Գագիկ Ծառուկյանը, որի ձայները օրը ցերեկով գողացան՝ զրկելով նաև նրան մանդատներից, գտնվում են կալանավայրում։

Այսինքն՝ մի պայմաններում, մի իրավիճակում, երբ ընդդիմադիր հիմնական ուժերի առաջնորդները գտնվում են կալանավայրում, Նիկոլ Փաշինյանը քաղաքական առաջարկություն է ձևակերպում և այսպես առաջարկություն է ներկայացնում խորհրդարանական ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներին։ Բայց սրանով զավեշտն իրականում չի ավարտվում։ Ես ենթադրում եմ, որ նաև երեկ դուք հնարավորություն եք ունեցել լուսաբանելու այդ դրվագը. նախագահ Քոչարյանը անգամ հնարավորություն չի ունեցել ծանոթանալու Սահմանադրության տեքստին։ Այսինքն՝ ձևակերպվում է քաղաքական առաջարկություն իշխանության կողմից, բայց անգամ տեքստին ծանոթանալու հնարավորություն Հայաստանի դաշինքի առաջնորդ, նախագահ Քոչարյանը կալանավայրում չի ունեցել, էլ չասեմ, որ գործն էլ, փաստորեն, ճանապարհին կորել է»,- այս մասին այսօր՝ նոյեմբերի 25-ին, հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։