Ջերմաստիճանը 2-3 աստիճանով կնվազի

Հոկտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը Արարատյան դաշտում օդում սպասվում է 0․․․-3 աստիճան, հողի մակերևույթին՝ -4․․․-5 աստիճան ցուրտ։

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 27-ի ցերեկը, 28-31-ին, նոյեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ։

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 28-ի գիշերը կնվազի ևս 2-3 աստիճանով։

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից  հայտնում են, որ Երեւանում հոկտեմբերի 27-ի ցերեկը, 28-31-ին, նոյեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի 0+2, վաղը ցերեկը՝ +16+18։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում՝ գիշերը՝ -1-6, ցերեկը՝ +7+11,

Կոտայքի լեռներ՝ գիշերը՝ -2-6, ցերեկը՝ +6+10,

Կոտայքի նախալեռներ՝ գիշերը՝ -1+2, ցերեկը՝ +13+15,

Սևանա լճի ավազանը՝ գիշերը՝ -1-6, ցերեկը՝ +5+9,

Լոռի՝ գիշերը՝ -3-7, ցերեկը՝ +10+13,

Տավուշ՝ գիշերը՝ -3+2, ցերեկը՝ +12+14,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -1-4, ցերեկը՝ +6+10,

Արագածոտնի նախալեռներ՝ գիշերը՝ -2+2, ցերեկը՝ +11+15,

Արարատ՝ գիշերը՝ -2+2, ցերեկը՝ +17+20, 

Արմավիր՝ գիշերը՝ 0-3, ցերեկը՝ +17+20,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ -3-6, ցերեկը՝ +7+10,

Վայոց ձորի նախալեռներ՝ գիշերը՝ +2+6, ցերեկը՝ +15+18, 

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ -1-4, ցերեկը՝ +9+12,

Սյունիքի նախալեռներ՝ գիշերը՝ -3+2, ցերեկը՝ +8+12: