Ջահերով երթը՝ ապրիլի 23-ին, ժամը 19։15-ին, Հա...

Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցին ընդառաջ՝ ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը հրավիրում է մասնակցելու ամենամյա ջահերով երթին։

Երթը կմեկնարկի Հանրապետության հրապարակից, ապրիլի 23-ին, ժամը 19։15-ին։

«Միացի՛ր ջահերով երթին, ցույց տուր աշխարհին, որ դեմ ես ուրացմանը և չես համակերպվելու։

Եղի՛ր պանհանջտեր, տար քո պայքարի ջահը դեպի Ծիծեռնակաբերդ։

Մենք ունենք մեկ հայրենիք, մեկ դատ և մեկ ճանապարհ՝ պայքար»,- ասվում է ջահերով երթի մասին տեղեկատվական հոլովակում։