Իվանիշվիլին Սահակաշվիլի չի դառնում, ինչը զայր...

Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը գրում է․

«Վրաստանի իշխանություններն Իվանիշվիլու ուղղորդմամբ չեն ուզում Վրաստանը դարձնել Արևմուտք–Ռուսաստան բախման թատերաբեմ՝ երկրորդ Ուկրաինա։ Չեն ուզում դառնալ հակառուսական մանրադրամ և բուֆերային գոտի (ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի, որը Հայաստանը դարձրել է հակառուսականության դրոշակակիրը Հարավային Կովկասում)։

Դա է պատճառը, որը Վրաստանում ներքաղաքական բախումները սրվել են ու տեղափոխվել փողոց։ Իվանիշվիլին Սահակաշվիլի չի դառնում, ինչը զայրացնում է Արևմուտքին։

Իշխանության և ընդդիմության բախման ֆորմալ առիթը օտարերկրյա գործակալների մասին օրինագիծն է։ Թե ինչով կավարտվի այս բախումը, դժվար է ասել։

Մինչև այժմ Վրաստանին հաջողվել էր չհայտնվել աշխարհաքաղաքական բախման կիզակետում։ Հետաքրքիր է, 2008-ի դասերը մինչև վերջ սերտե՞լ է վրաց

ժողովուրդը, թե՞ ոչ։ Հայաստանի վատ օրինակը բոլորի աչքի առաջ է»։