Լիտվան լրիվ ծավալով վերականգնել է բեռնատար ավտոտրանսպորտի անցումը Բելառուսի հետ սահմանով, հաղորդել է Բելառուսի պետական սահմանապահ կոմիտեն։ Այս մասին գերատեսչությունը հայտնել է իր Telegram ալիքում։
«Լիտվայի վերահսկողական ծառայությունները լրիվ ծավալով վերսկսել են բեռնատար փոխադրամիջոցների ձևակերպումը», - ասվում է հայտարարության մեջ։
Հունվարի 24-ի առավոտյան Լիտվայի անցակետերում առաջացել էին խնդիրներ մաքսային տեղեկատվական համակարգերի աշխատանքում։ Բելառուսի մաքսային կոմիտեն հայտնել է, որ երկրի «Կամեննի Լոգ» անցակետով անցնող բեռնատարները ընդհանրապես չեն ձևակերպվել Լիտվայի սահմանակից անցակետում։ Հունվարի 25-ին Բելառուսի մաքսային կոմիտեն հայտնել է, որ լիտվական կողմը «Բենյակոնի» անցակետից թույլ չի տվել բեռնատարների անցումը, իսկ «Կամեննի Լոգ» անցակետից տրանսպորտային միջոցներ է ընդունել մասնակիորեն։
Ընդ որում, մարդատար տրանսպորտի և ավտոբուսների ձևակերպումն իրականացվել է սովորական ռեժիմով, ընդգծել են Մաքսային կոմիտեում։
Ներկայում Վիլնյուսի որոշումների պատճառով բելառուսալիտվական սահմանին գործում է վեց անցակետերից միայն երկուսը:



