Իտալական Alitalia ավիաընկերության բորտուղեկցորդուհիները ֆլեշմոբ են անցկացրել՝ բողոքելով դրա լուծարման դեմ, հաղորդում է Il Messaggero-ն:
Ակցիան տեղի է ունեցել Հռոմի կենտրոնում՝ Կապիտոլիումի բլրի հրապարակում: Alitalia- ի աշխատակիցները կանգնել են մի քանի շարքով եւ հանել են իրենց համազգեստը՝ գիշերանոցներով մնալով: Ֆլեշմոբի մասնակիցները բողոքում են այն պայմանների դեմ, որոնցում հայտնվել են իրենց գործընկերներն Alitalia-ի լուծարումից հետո: