Իտալիայի ԶՈՒ ԳՇ պետը Բաքվում է

Իտալիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Լուչիանո Պորտոլանոն Բաքվում է. նա հանդիպել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ:

Հասանովը դրական է գնահատել երկրների միջև ռազմական համագործակցության ներկայիս վիճակը և նշել, որ ադրբեջանա-իտալական ռազմական կապերի հետագա ընդլայնումը հատուկ նշանակություն ունի։