Իտալիայի նախագահն օլիմպիական զինադադարի կոչ է...

Իտալիայի նախագահ Սերջո Մատարելան օլիմպիական զինադադարի կոչ է արել Միլանում և Կորտինա դ'Ամպեցոյում կայանալիք Ձմեռային օլիմպիական խաղերի ժամանակ: Նրա խոսքը մեջբերել է ANSA լրատվական գործակալությունը:

Մատարելան հանդես է եկել Միջազգային օլիմպիական կոմիտեի 145-րդ նստաշրջանում:

«Թող սպորտի անզեն ուժը հարկադրի լռելու զենքին», - ասել է նախագահը` մեջբերելով Մարտին Լյութեր Քինգի խոսքը. «Մենք պետք է հասնենք այն խաղաղությանը, որը ցանկանում ենք տեսնել ամբողջ աշխարհում»:

Ձմեռային օլիմպիական խաղերն Իտալիայում տեղի կունենան փետրվարի 6-ից մինչև 22-ը: