Իտալիան արգելել է ԱՄՆ-ին օգտագործել ՆԱՏՕ-ի Սի...

Իտալիան Միացյալ Նահանգներին մերժել է Սիցիլիա կղզու Սիգոնելա քաղաքում գտնվող ՆԱՏՕ-ի ռազմաբազան օգտագործել ամերիկյան ռմբակոծիչները Մերձավոր Արևելք տեղափոխելու համար: Այս մասին գրում է Corriere della Sera-ն։

Ըստ լրատվամիջոցի տեղեկատվության՝ Վաշինգտոնը պլանավորում էր, որ մի քանի ռմբակոծիչ վայրէջք կատարի ռազմաբազայում՝ հետագայում դրանք Մերձավոր Արևելք ուղարկելու համար։

Ամերիկյան կողմն այս մասին հաղորդել է այն բանից հետո, երբ ինքնաթիռներն արդեն գտնվում էին օդում։ Իտալիայի պաշտպանության նախարար Գուիդո Կրոզետտոն նախաձեռնել է ինքնաթիռների ընդունման արգելք, քանի որ չեն անցկացվել նախնական խորհրդակցություններ, ինչպես պահանջվում էր համաձայնագրերով։

Մերժման մասին ամերիկացի զինվորականներին տեղեկացրել է Իտալիայի գլխավոր շտաբի պետ Լուչանո Պորտոլանոն, նշում է հրատարակությունը։