IT ոլորտում մենք աշխարհում կանանց ներգրավվածո...

Այսօր և արդեն բավական երկար ժամանակ մեր բնակչության մեծամասնությունը կանայք են, նաև այս հանգամանքը շատ կարևոր է, որպեսզի մենք այդ ներուժը լիարժեք կերպով օգտագործենք: Այս մասին այսօր՝ ապրիլի 23-ին, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այդ ուղղությամբ, իհարկե, որոշակի պրոցեսներ կան և օբյեկտիվ, և սուբյեկտիվ, անձեն աչքով նույնիսկ նկատելի է, որ օրինակ կրթության ոլորտում աղջիկները ավելի ակտիվ են, քան տղաները։ Ընդ որում, մենք նաև սրա մասին ապացույց ունենք, որովհետև Հայաստանում, օրինակ, տեխնոլոգիական ոլորտում մենք աշխարհում կանանց ներգրավվածության ամենաբարձր ցուցանիշներից մեկը ունենք, եթե ոչ ամենաբարձրը։  IT համակարգն այն եզակի տեղերից է, որտեղ առանց առնվազն մի կրթական հնարավոր չի այդտեղ ներգրավվել և աշխատել:

Մի կողմից մենք ուրախանում ենք, բայց մյուս կողմից վկայում է մեր երկրում առկա խորը պրոբլեմների մասին: Ես կարծում եմ, որ մենք թերագնահատում ենք այդ պրոբլեմները և այդ իմ ընկալմամբ այդ պրոբլեմների մի հսկայական հատվածը կապված է քրեական ենթամշակույթի ազդեցությամբ մեր մեր իրականության մեջ տղաների աշխարհընկալման մասով։

Ես իհարկե ուրախ եմ, որ որ մեզ մոտ աղջիկները ավելի ակտիվ են կրթության ոլորտում, բայց ես մտավախություն ունեմ, թե նաև այդ առավելությունը տղաների անբնական պասիվության, քրեական ենթամշակույթի բերումով պասիվության արդյունքում է, և այստեղ մենք  քաղաքականություններ մշակելու անհրաժեշտություն ունենք՝ ո՞նց անենք, որ տղաներին ավելի մոտեցնենք գիտելիքին, կրթությանը»,-ասաց Փաշինյանը: