IT ոլորտի աշխատողների միջին աշխատավարձը միլիո...

Այսօր կառավարության հերթական նիստին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրթության ոլորտի բարեփոխումներին անդրադարձավ և նշեցոր այն անկյունաքարային է: «Կրթությունը նրա մասին էոր մենք մարդուն հնարավորություն տանքինքը ստիպված չլինի 75 հազար դրամով աշխատիԵթե մարդը ամիսը 75 հազար դրամ աշխատավարձով աշխատում էդա նշանակում էոր մարդը նորմալ կրթություն չի ստացելդա կարող է  լինել մասնագիտական կրթության մասին»,- ասաց նա:

Վարչապետը նկատեցոր երբեմն ասում են, թե մարդը բարձրագույն կրթության երկու դիպլոմով չի կարողանում աշխատանք գտնել, և դա ևս խոսում է կրթության մասին:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտնեցոր օգոստոս ամսվա տվյալներով՝ Հայաստանի միջին աշխատավարձը կազմել է 250 հազար դրամից ավելիայսինքն՝ նվազագույն աշխատավարձից 3,5 անգամ ավելի:

«IT ոլորտի աշխատողների միջին աշխատավարձերը միլիոն 100 հազար դրամից ավելի են, այսինքն՝ նվազագույն աշխատավարձից 15 անգամ ավելի բարձր, և դա համադրելի է նույնիսկ Եվրոպայի, ԱՄՆ-ի այդ ոլորտի աշխատակիցների աշխատավարձերին»,-ասաց նա: