Իսրայելը վերսկսում է մարտական գործողություննե...

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և պաշտպանության նախարար Իսրայել Կացը Իսրայելի պաշտպանության բանակին (ԻՊԲ) հանձնարարել են ՀԱՄԱՍ-ի դեմ «վճռական միջոցներ» ձեռնարկել Գազայի հատվածում:

Այդ մասին հաղորդում է Իսրայելի վարչապետի գրասենյակը: 

Հայտարարության մեջ նշվում է, որ ՀԱՄԱՍ-ը մերժել է բոլոր առաջարկները, որոնք նա ստացել է» Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի հատուկ պատվիրակ Սթիվ Ուիտկոֆից և մյուս միջնորդներից:

Ինչպես պարզաբանել է Նեթանյահուի գրասենյակը, Իսրայելի պաշտպանության բանակի հարվածներն ուղղված են ՀԱՄԱՍ-ի ռազմական և վարչական պոտենցիալի վերացմանը և պատանդների վերադարձին։ 

«Այսուհետ Իսրայելը ՀԱՄԱՍ-ի դեմ կգործի ուժեղացված ռազմական ուժով»,- հայտնել են գրասենյակից։ 

Ինչպես հաղորդում է Axios-ը, վկայակոչելով իրազեկ աղբյուրների, Իսրայելը նախօրոք զգուշացրել էր ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման դեմ մարտական գործողությունները վերսկսելու պլանների մասին: