Իսրայելը սպառնացել է ուժեղացնել հարվածները Գա...

Իսրայելը կուժեղացնի հարվածները Գազայի հատվածի ուղղությամբ, եթե պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումն ազատ չարձակի բոլոր պատանդներին: 

Այդ մասին մարտի 18-ին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը։

«ՀԱՄԱՍ-ը պետք է հասկանա, որ եթե ազատ չարձակի բոլոր առևանգված մարդկանց, մեր հարվածները կշարունակվեն և կուժեղանան»,- հայտարարել է Կացը։