Իսրայելը սպառնացել է նոր հարձակում գործել անձ...

Իսրայելը կվերսկսի Իրանի վրա հարվածներն ավելի մեծ ուժով և կարող է հարձակվել այդ երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի վրա, եթե իրանական կոմից շարունակվեն սպառնալիքները։ Այս մասին X-ի իր էջում գրել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը։

Նա Իսրայելի վարչապետի ու ռազմաօդային ուժերի հրամանատարի հետ ժամանել է իսրայելական այն ռազմաօդային բազա, որտեղից իրականացվել էին ռազմական գործողություններն Իրանի մայրաքաղաք Թեհրանում։ «Այստեղից ես հստակ ուղերձ եմ հղում Խամենեիին․ եթե դուք շարունակեք սպառնալ Իսրայելին, մեր երկար ձեռքը կրկին կհասնի Թեհրան և ավելի մեծ ուժով ու այս անգամ՝ կհասնի անձամբ քեզ»,- գրել է Կացը։