Իսրայելը շարունակում է հարձակումներ իրականացն...

Իսրայելական ռազմական ինքնաթիռները մի քանի ավիահարվածներ են հասցրել Լիբանանի հարավային, ինչպես նաև լիբանանասիրիական սահմանին գտնվող Բեքաայի և Հերմելի շրջաններին: Հարձակումների հետևանքով Լիբանանի արևելքում գտնվող Բեքաայի հովտում մեկ ընտանիքից 4 մարդ է վիրավորվել: Այս մասին հայտնում է  Al Mayadeen լրատվական ալիքը։

Իսրայելական օդուժը մի շարք հարձակումներով նաև թիրախավորել է հարավային Լիբանանի Ազզա և Ռումին քաղաքների միջև ընկած բաց տարածքը, Ջաբուրի բարձունքները։ 

Շարունակելով իսրայելական կողմից Լիբանանում հրադադարի ռեժիմի խախտումները` իսրայելական օդանավերը թիրախավորել են «Հեզբոլլահ»-ի ենթադրյալ կրակակետերը, ստորգետնյա ապաստարանները և պահեստները։ Տեղեկությունների համաձայն՝ Հերմելի հյուսիսային շրջանում հարված է հասցվել նաև շիա ստորաբաժանումների ճամբարին, սակայն հետևանքների մասին տեղեկություններ չեն հրապարակվել։