Իսրայելը լայնածավալ հակաահաբեկչական գործողութ...

Իսրայելական ուժերը հունվարի 19-ի գիշերը Արևմտյան ափի Հեբրոն քաղաքում լայնածավալ հակաահաբեկչական գործողություն են մեկնարկել։

Այս մասին նշվում է Իսրայելի պաշտպանության բանակի (ԻՊԲ) և Իսրայելի անվտանգության ծառայության (Շին Բեթ) համատեղ հայտարարության մեջ։

«Հեբրոնի Ջաբալ Ջոհար թաղամասում իրականացվող գործողությունը նպատակ ունի խափանել ահաբեկչական ենթակառուցվածքները, վերացնել անօրինական զենքի տիրապետումը և ամրապնդել տարածքում անվտանգությունը», - նշվել է հայտարարության մեջ։

Գործողությունը կշարունակվի մի քանի օր։

Ընդգծվել է նաև, որ Իսրայելի անվտանգության ուժերը «կշարունակեն աշխատել Արևմտյան ափին ահաբեկչությունը ճնշելու համար»: