Իսրայելը կարող է հարվածել Իրանին՝ Թեհրանի կող...

Իրանը ցանկանում է ձեռք բերել ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգեր, ինչը Իսրայելում դիտարկում են որպես խոչընդոտ իրանական միջուկային ծրագրի օբյեկտներին հնարավոր հարվածի համար, հայտնում է Bloomberg գործակալությունը ՝ վկայակոչելով իր աղբյուրներին:

Նշվում է, որ Իսրայելում վախենում են Իրանի կողմից միջուկային զենքի հնարավոր ստեղծումից, ինչի պատճառով դիտարկում են հարձակման հնարավորությունը: Ինչպես գործակալությանը հայտնել են Իսրայելում եւ ԱՄՆ-ում, Իրանի կողմից C-400 համակարգեր ստանալու հեռանկարը կարող է արագացնել Թել Ավիվի կողմից հարվածի մասին որոշման ընդունումը: Իսրայելում նաեւ կարծում են, որ եթե Թեհրանը համակարգեր ստանա, այն կնվազեցնի հավանական հարվածի հնարավորությունները, ուստի կարող են որոշել ավելի արագ գործել:

«Որքան երկար եք սպասում, այնքան ավելի դժվար է դառնում: Մենք շատ երկար սպասեցինք: Կարող եմ ասել, որ կանեմ ամեն ինչ, որպեսզի կանխեմ Իրանի կողմից միջուկային զենքի ստացումը», - մեջբերում է գործակալությունը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի խոսքը։

Ավելի վաղ Սպիտակ տունը պնդում էր, որ պաշտպանության ոլորտում Մոսկվայի և Թեհրանի փոխգործակցությունը հասել է «լիարժեք գործընկերության» ՝ որևէ ապացույց չներկայացնելով իր պնդումներին:

Արևմուտքի երկրները պնդում են, որ Իրանը ներկայումս անօդաչու թռչող սարքեր է մատակարարում Ռուսաստանին Ուկրաինայում ռազմական գործողությունների համար:  Մոսկվան և Թեհրանը բազմիցս հերքել են նման մեղադրանքները։