
Իսրայելի ռազմաօդային ուժերը վերահսկողություն են հաստատել Թեհրանի օդային տարածքի նկատմամբ։ Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, հաղորդում է Reuters-ը։
Նա նաև ընդգծել է, որ Իսրայելը մոտենում է գործողության երկու հիմնական նպատակի իրականացմանը՝ Իրանից եկող միջուկային և հրթիռային սպառնալիքների վերացմանը։
Հունիսի 13-ին Իսրայելը ռազմական գործողություն է սկսել՝ հարվածելով Իրանի միջուկային օբյեկտներին՝ հարձակման պատճառ համարելով միջուկային զենքի մշակումը:
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին հայտնել է, որ Իրանի Սպահան քաղաքում վնասվել է միջուկային օբյեկտի չորս շենք։
«Ֆորդոյի վառելիքի հարստացման գործարանում կամ Արաքի ծանր ջրի ռեակտորում վնասների մասին հաղորդագրություններ չկան։ Բուշերի ատոմակայանը վերջերս որևէ հարձակման թիրախ չի եղել և չի վնասվել»,- ասել է գործակալության տնօրենը։