Իսրայելը հայտնել է զենքի շրջանառության դեմ պա...

Իսրայելցի զինվորականները գիշերը գործողություն են իրականացրել Սիրիայի հարավի սահմանամերձ ավանում՝ զենքի վաճառքի կասեցման նպատակով։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Իսրայելի պաշտպանության բանակի (ԻՊԲ) մամուլի ծառայությունը։

Ըստ ԻՊԲ-ի՝ գործողությունն իրականացվել է Տարանջա ավանի շրջանում։ Զինվորականների հայտարարության համաձայն՝ գործողության  արդյունքում ձերբակալվել է զենքի վաճառքով զբաղվող մեկ անձ. նա հարցաքննվել է, իսկ զինվորներն առգրավել են այդ շրջանում գտնվող զենքերը։

ԻՊԲ-ն հիշեցրել է, որ 210-րդ դիվիզիայի ստորաբաժանումները նախկինի նման տեղակայված են Սիրիայի հետ Իսրայելի սահմանին և ձեռնարկում են միջոցներ «Սիրիայում ահաբեկչական տարրերի ամրացումը կանխելու համար»։ Հաղորդագրությունում նշվում է, որ դա արվում է «Իսրայելի Պետության խաղաղ բնակչությանը պաշտպանելու նպատակով, հատկապես՝ Գոլանի բարձունքներում»: