
Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) հաղորդել է, որ հարվածներ է հասցրել Իրանի արևմուտքում գտնվող Քերմանշահ քաղաքի ռազմական օբյեկտներին։ Այդ մասին ԻՊԲ-ն հաղորդագրություն է տարածել Telegram-ում։
«Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցնում Իրանի Քերմանշահ քաղաքում գտնվող ռազմական ենթակառուցվածքի օբյեկտներին», - ասվում է ԻՊԲ-ի հաղորդագրության մեջ։
Իրանական Fars լրատվական գործակալությունը հաղորդել է, որ Քերմանշահ նահանգում հարվածների հետևանքով զոհվել է երկու մարդ՝ մեկ կին և վեցամյա երեխա։
Ավելի վաղ ԻՊԲ-ում հայտարարել էին Իրանի կողմից հրթիռային գրոհի մասին։ Այնուհետև իսրայելցի զինվորականները հայտնել են, որ կալանել են անօդաչու թռչող սարք, որն արձակվել էր Էյլաթի շրջանի ուղղությամբ։
Ավելի վաղ Իսրայելի զինվորականները հաղորդել էին, որ հարվածներ են հասցրել Իրանում գտնվող կարևոր ռազմական օբյեկտների։
ԱՄՆ-ն որոշում էր կայացրել ուղղակիորեն ներգրավվել Իսրայելի և Իրանի միջև մեկ շաբաթից ավելի շարունակվող հակամարտության մեջ՝ հունիսի 22-ին հարվածներ հասցնելով Իրանի միջուկային օբյեկտներին։ Իրանը հայտարարել է, որ իրավունք ունի պատասխան