
Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) հարվածներ է հասցրել Իրանի վեց օդանավակայանի և հեռակառավարվող ինքնաթիռներով ոչնչացրել իրանական 15 կործանիչ և հարձակողական ուղղաթիռ։ Այս մասին ԻՊԲ-ն գրել է իր Telegram ալիքում։
«Իրանական երկնքում օդային գերակայությունն ընդլայնելու ջանքերի շրջանակներում ԻՊԲ-ն հարվածել է իրանական ռեժիմի վեց օդանավակայանի՝ արևմտյան, արևելյան և կենտրոնական Իրանում։ Հարվածները թիրախավորել են թռիչքուղիները, ստորգետնյա հանգարները, վերալիցքավորման ինքնաթիռը և իրանական ռեժիմի F-14, F-5 և AH-1 ինքնաթիռները», - նշված է հաղորդագրության մեջ։
ԻՊԲ-ն հավելում է, որ ոչնչացված ինքնաթիռները նախատեսված էին Իսրայելի ռազմաօդային ուժերի դեմ օգտագործման համար՝ Իրանի տարածքում հարվածները կանխելու նպատակով։
Իսրայելի բանակը գրառմանը կցել է նաև օդանավակայաններին հասցված հարվածների տեսանյութեր։