Իսրայելը հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի ռա...

Իսրայելի պաշտպանության բանակը Լիբանանի տարբեր շրջաններում հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ» կազմակերպության մի քանի ռազմական օբյեկտների: 

Այդ մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի  մամուլի ծառայությունը։

Հայտարարության մեջ նշվում է, որ  այդ օբյեկտների առկայությունը և «Հեզբոլլահ»-ի գործունեությունը Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարի շուրջ համաձայնությունների խախտում են և սպառնալիք են Իսրայելի համար։