Իսրայելը Գազայում պատերազմի ընթացքում մոտ 100...

Գազայի հատվածում Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև 2023 թվականի հոկտեմբերից սկսված հակամարտության ընթացքում Իսրայելն Արևմտյան ափի քաղաքներում և գյուղերում տեղադրել է 916 արգելապատնեշ, դարպաս և պատ՝ սահմանափակելով տեղի բնակիչների տեղաշարժի ազատությունը և բարդացնելով առօրյա կյանքը։ Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով պաղեստինյան «Պատնեշի և գաղութացման դիմադրության կոմիտեին»։

Տեղի բնակիչների խոսքով՝ չնայած Իսրայելի զինվորականները վաղուց տեղաշարժի և մուտքի սահմանափակումներ են մտցրել, սակայն նոր արգելապատնեշների թիվն աննախադեպ է։

Պաղեստինցիների խոսքով՝ դարպասները կարող են  օրերով փակ են մնալ:

Իսրայելի զինվորականները հայտարարում են, որ դարպասները նախատեսված են ոչ թե մարդկանց սահմանափակելու, այլ «կառավարելու և վերահսկելու» համար։ Մասնավորապես, իսրայելական կողմը նշում է, որ դրանք անհրաժեշտ են զինյալների ներկայությունը բացառելու համար։