
Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) Գազայի հատվածի հարավի մի շարք շրջանների բնակիչներին կոչ է արել տարհանվել Ալ Մավասիի հումանիտար գոտի: Այս մասին հաղորդագրություն է տարածել Իսրայելի պաշտպանության բանակի արաբախոս ներկայացուցիչ Ավիչայ Ադրային:
«Գազայի բնակիչներին, որոնք գտնվում են Ռաֆահ, Ալ Նասր և Ալ Շավկա մունիցիպալիտետներում, տարածաշրջանի արևելյան և արևմտյան հատվածներում, ինչպես նաև Ալ Սալամ, Ալ Մանարա և Քիզան Ալ Նաջար շրջաններում, մենք կրկնում ենք մեր հրատապ նախազգուշացումներն ու իրազեկումները՝ զգույշ եղեք: Հանուն ձեր անվտանգության՝ անհրաժեշտ է, որ դուք անհապաղ տեղափոխվեք Ալ Մավասիում գտնվող օթևաններ», - գրել է նա X սոցիալական հարթակում:
ԻՊԲ-ի ներկայացուցիչը կոչ է արել բնակիչներին հնարավորինս արագ լքել հիշյալ տարածքները և չտրվել տեղահանությանը դիմակայելու ՀԱՄԱՍ-ի փորձերին: