Իսրայելը և ԱՄՆ-ը համաձայն են, որ Իրանը չպետք...

Իսրայելը և ԱՄՆ-ը միակարծիք են, որ Իրանը չպետք է միջուկային զենք ունենա։ Այս մասին Երուսաղեմում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ մամուլի ասուլիսում հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Մենք քննարկել ենք շատ թեմաներ, բայց դրանցից ոչ մեկն ավելի կարևոր չէ, քան Իրանը: Իսրայելն ու Ամերիկան ​​ուս ուսի են կանգնած՝ դիմակայելով իրանական սպառնալիքին: Մենք համաձայն ենք, որ այաթոլլաները չպետք է միջուկային զենք ունենան»,- ասել է Իսրայելի կաբինետի ղեկավարը:

Նեթանյահուի խոսքերով` Վաշինգտոնը և Թել Ավիվը համաձայն են նաև տարածաշրջանում Իրանի ագրեսիան դադարեցնելու անհրաժեշտության հարցում։

«Վերջին 16 ամիսների ընթացքում Իսրայելը հզոր հարված է հասցրել Իրանի ահաբեկչության առանցքին: Նախագահ [Դոնալդ] Թրամփի ղեկավարությամբ ես կասկած չունեմ, որ մենք ավարտին կհասցնենք գործը»,- հավելել է նա: