Իսրայելը դեմ է իր կողքին Պաղեստին պետության ս...

Իսրայելը դեմ է «երկու պետություն՝ երկու ժողովրդի համար» սկզբունքի իրականացմանը և թույլ չի տա, որ իր կողքին պաղեստինյան պետություն ստեղծվի, չորեքշաբթի լրագրողներին ասել է Իսրայելի արտաքին գործերի նախարար Գեդեոն Սաարը։

«Իսրայելի սրտում Պաղեստինի ստեղծումը լուծում է նրանց համար, ովքեր ձգտում են ոչնչացնել մեզ։ Մենք դա թույլ չենք տա»,- նրա խոսքն է մեջբերում The Times of Israel-ը։

Նա կոչ է արել պաղեստինյան պետության ստեղծումը պաշտպանող երկրներին՝ այդ նպատակով հատկացնել իրենց սեփական տարածքը։

Նախարարը բացատրել է, որ 1967 թվականի սահմաններով պաղեստինյան պետության ստեղծումը՝ Արևելյան Երուսաղեմ մայրաքաղաքով, կվտանգի Իսրայելի բնակեցված տարածքներն ու նրա սահմանները կդարձնի անպաշտպան։

Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել էին, որ սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում կճանաչեն Պաղեստին պետությունը։ Նման դիրքորոշում են հայտնել նաև Կանադան, Ավստրալիան և Նոր Զելանդիան։