Իսրայելը չկարողացավ հասնել իր չարամիտ նպատակն...

Իսրայելը չկարողացավ հասնել իր նպատակներին՝ հարվածելով Իրանի միջուկային օբյեկտներին, Թել Ավիվը շատ թանկ վճարեց դրա համար, իրանցիներին հղած իր ուղերձում ասել է երկրի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։

«Թեպետ մեր մի շարք սիրելի քաղաքացիների՝ կանանց և երեխաների, գիտնականների և հրամանատարների մահը, ինչպես նաև ենթակառուցվածքներին հասցված վնասը համարվում են մեծ կորուստ և վերք մեր հայրենիքի համար, Իսրայելի կրած վնասը անհավանական էր, աներևակայելի։ Իսրայելը չկարողացավ հասնել իր չարամիտ նպատակներին՝ մեր միջուկային օբյեկտների ոչնչացմանը և քաղաքացիական անկարգությունների հրահրմանը՝ երկրի ներսում»,- ասել է Իրանի նախագահը։

Իրանի ժողովրդին հղած իր ուղերձում Փեզեշքիանը իսրայելա-իրանական այս բախումը որակել է «պատմական և մեծ» և հայտարարել Իսրայելի  հետ «12-օրյա պատերազմի» ավարտի մասին։

Նա շեշտել է՝ Իրանի ժողովուրդը ցուցաբերել է կամք, վճռականություն ու միասնականություն, նաև պատրաստակամություն՝ կարգավորելու կյանքը հայրենիքում։