Իսրայելի զինված ուժերը ծրագրում են հարվածներ հասցնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտներին, եթե Թեհրանն առաջինը հարձակվի հրեական պետության տարածքի վրա։ Այդ մասին, հղում անելով Իսրայելի ղեկավարության աղբյուրներին, հայտնել է Al-Monitor պորտալը։
Նրանց տեղեկություններով՝ Իսրայելը ներկայիս պայմաններում ձգտում է խուսափել Իրանի հետ ուղիղ առճակատումից՝ ի ֆոն շարունակվող ԱՄՆ հարվածների Իսլամական Հանրապետության տարածքին։ Հրեական պետությունը շահագրգռված է ստատուս քվոյի պահպանմամբ և մտադիր չէ գնալ էսկալացիայի։
Այնուամենայնիվ, իսրայելական ղեկավարությունը չի բացառում, որ իրանական իշխանությունները կարող են գնալ սահմանափակ հարվածների Իսրայելի դեմ՝ ներքին ճնշման ներքո առավել արմատական տրամադրված շրջանակների կողմից։ Իսրայելի ռազմաօդային ուժերը գտնվում են բարձրացված մարտական պատրաստվածության վիճակում։ Էսկալացիայի դեպքում իսրայելական զինվորականներն առաջին հերթին կկենտրոնանան Իրանի միջուկային ծրագրի օբյեկտների վրա։ Իրանի էներգետիկ և տրանսպորտային ենթակառուցվածքները, ինչպես նաև պետական հաստատությունները նման իրավիճակի զարգացման դեպքում Իսրայելի համար երկրորդական թիրախներ են։
Սեպտեմբերի 2-ի գիշերը ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը հայտնել է Իրանում թիրախների ուղղությամբ մի շարք հարվածներ հասցնելու մասին։ Press TV հեռուստաալիքի տեղեկություններով՝ պայթյուններ են տեղի ունեցել երկրի հարավային ափին, այդ թվում՝ Քեշմ կղզում և այլ քաղաքներում։ Ի պատասխան՝ Իրանի զինված ուժերը հարվածներ են հասցրել ԱՄՆ ռազմական օբյեկտներին Հորդանանում, Բահրեյնում և Իրաքում։



