
Իսրայելը չի ավարտել պատերազմը և շարունակում է վճռականորեն տրամադրված լինել իր բոլոր պատերազմական նպատակներին հասնելու հարցում, որոնք ներառում են պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կառավարման լիկվիդացիան և դրա զինաթափումը։ Այս մասին հայտարարել է վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝ 2023 թվականի հոկտեմբերի 7-ի ջարդերի զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ։
«Մենք պարտավոր ենք վերադարձնել բոլոր առևանգվածներին, մինչև վերջինը։ Մեր որդիները, ովքեր իրենց կյանքը տվեցին մարտում, այն հիմնաքարերն են, որոնց վրա կառուցված է Իսրայել պետությունը։ Նրանք պայքարում էին պատերազմի բոլոր նպատակներին հասնելու համար և մենք կհասնենք պատերազմի բոլոր նպատակներին (ներառյալ ՀԱՄԱՍ-ի լիկվիդացիան և նրա զինաթափումը)», – հայտարարել է Նեթանյահուն 2023 թվականի հոկտեմբերի 7-ին զոհվածների հիշատակին նվիրված պետական արարողության ժամանակ։
«Պայքարը չի ավարտվել։ Այսօր միայն մի բան է հստակ՝ յուրաքանչյուր ոք, ով ձեռք է բարձրացնում մեր վրա, արդեն գիտի, որ շատ բարձր գին է վճարելու։ Մենք վճռականորեն ենք տրամադրված լիակատար հաղթանակի հասնելու գործում, որը կորոշի մեր կյանքը առաջիկա երկար տարիների ընթացքում», - հավելել է վարչապետը։