Իսրայելը ԱՄՆ-ից 10 միլիարդ դոլար շտապ ռազմական օգնություն է խնդրել, գրում է The New York Times-ը՝ վկայակոչելով երեք պաշտոնյաների։
Օգնության փաթեթը ներկայումս մշակվում է Կոնգրեսի կողմից՝ Սպիտակ տան հետ համակարգելով, և կներառի նաև Ուկրաինայի, Թայվանի և ԱՄՆ-Մեքսիկա սահմանի համար նախատեսված միջոցները, հայտնում է NYT-ը։
Սենատի մեծամասնության առաջնորդ Չակ Շումերը կիրակի Թել Ավիվ կատարած այցի ժամանակ ասել է, որ ամերիկացի օրենսդիրները քննարկել են Իսրայելին պահեստային զինամթերք տրամադրել «Iron Dome» հակահրթիռային պաշտպանության համակարգի համար, ճշգրիտ ռումբեր, ստանդարտ ռումբերը ճշգրիտ զինամթերքի փոխարկելու JDAM հավաքածուներ և 155 մմ զինամթերք: