Իսրայելի Բնեի Բրակ քաղաքում ծայրահեղ ուղղափառ հրեաները փետրվարի 15-ին ցույցի են դուրս եկել՝ բողոքելով համայնքի անդամների զորակոչման դեմ: Իրավապահների և ցուցարարների միջև բախումներ են տեղի ունեցել: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Ցույցը վերաճել է ոստիկանության հետ բախումների, երբ ակցիայի մասնակիցները հարձակվել են երկու կին զինծառայողի վրա: 3 իրավապահ տուժել է, ոստիկանական մեքենաներ են վնասվել: 23 մարդ ձերբակալվել է:
Իսրայելում զինվորական ծառայությունը պարտադիր է օրենքով, սակայն ծայրահեղ ուղղափառ հրեաները հիմնականում ազատված են ծառայությունից. նրանք պահանջում են, որ դա ամրագրվի օրենքով: Իսկ վարչապետ Բենիամին Նեթանյահուի կոալիցիոն գործընկերները պահանջում են, որ ծայրահեղ ուղղափառ հրեաները ևս պարտադիր զինծառայություն անցնեն:



