Իսրայելում քաղաքացիական օբյեկտներ են վնասվել....

Իսրայելի հրշեջ ծառայությունը հայտնում է, որ իրանական հրթիռային հարձակման հետեւանքով հրդեհներ են առաջացել Թել Ավիվի տարածքում։

«Հրշեջները աշխատում են բարձրահարկ շենքում՝ արգելափակված մարդկանց փրկելու և հրդեհը մարելու համար, ինչպես նաև աշխատում են ավերածությունների ևս երկու վայրերում», - ասվում է հաղորդագրության մեջ, որը մեջբերում է AFP-ն։

Ավելի վաղ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել էր, որ հրթիռներ է արձակել ռազմական օբյեկտների ուղղությամբ։