Երկուշաբթի օրը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակ կասկածելի ծրար է ստացվել, հաստատում են իսրայելական ԶԼՄ-ները:
Ծրարը տեղում զննվել է Իսրայելի ոստիկանության քրեագիտական լաբորատորիայի անձնակազմի կողմից, որոնք բացառել են պայթուցիկի առկայությունը: Այնուհետև այն ուղարկվել է Նես Ցիոնայում գտնվող կենսաբանական լաբորատորիա:
Միջադեպին առնչություն ունեցող անանուն աղբյուրը «Maariv»-ին հայտնել է, որ ծրարի մեջ եղել են անհայտ նյութ պարունակող սրվակներ:
Վարչապետին ուղարկված ծրարը ճանաչվել է անվնաս, հայտնում է «Ջերուսալեմ փոստ»-ը:
Հիշեցնենք, որ նախկինում ևս վարչապետին այլ կասկածելի ծրարներ էին ուղարկվել: 2025 թվականի նոյեմբերին Նեթանյահուի գրասենյակի մոտ հայտնաբերվել էր մի ծրար, սակայն դեպքի վայր ժամանած բուժաշխատողներն ու լրացուցիչ ուժերը հերքել էին վտանգավոր նյութի առկայության կասկածը:



