
Իսրայելցի մի պաշտոնյա Walla լրատվական կայքին տեղեկացրել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Իսրայելի եւ Իրանի միջեւ հայտարարված հրադադարը կմնա ուժի մեջ, եթե երկու կողմերն էլ պահպանեն այն։
«Թրամփը հայտարարել է հրադադարի մասին։ Եթե բոլոր կողմերը պահպանեն այն, այն կմնա ուժի մեջ»,- ասել է անանուն պաշտոնյան։
Միաժամանակ, լրատվամիջոցները նշել են, որ այս հարցի վերաբերյալ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի կամ որեւէ այլ իսրայելցի պաշտոնյայի կողմից որեւէ պաշտոնական եւ հրապարակային հայտարարություն չի եղել։