
Ուկրաինա կատարած այցի ժամանակ Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը դատապարտել է Ռուսաստանի հարձակումները Ուկրաինայի վրա։
Այս մասին հաղորդում է RBC-Ukraine-ն՝ հղում անելով Իսրայելի արտաքին գործերի նախարարության ղեկավար Գիդեոն Սաարի ելույթին Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգայի հետ ճեպազրույցի ժամանակ։
«Իսրայելն ու Ուկրաինան առանձնահատուկ կապ ունեն։ Մեր երկու երկրներն էլ դժվարին ժամանակներ են ապրում։ Մենք երկուսս էլ բախվում ենք պատերազմի և ցավի հետ։ Մենք երկուսս էլ դիմացկուն ազգեր ենք», – ասել է իսրայելցի դիվանագետը։
Նա ընդգծել է, որ Իսրայելը խստորեն դատապարտում է Ռուսաստանի հարձակումները Ուկրաինայի վրա և աջակցում է ուկրաինացի ժողովրդին։