
Իսրայելի և Սիրիայի նախարարները 25 տարվա ընթացքում առաջին անգամ բարձր մակարդակի բանակցություններ են վարել։ Հանդիպումը տեղի է ունեցել Փարիզում՝ Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Թոմ Բարաքի միջնորդությամբ, հաղորդում է Axios-ը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Պորտալի տեղեկություններով՝ բանակցություններին մասնակցել են Իսրայելի ռազմավարական պլանավորման նախարար Ռոն Դերմերը և Սիրիայի անցումային կառավարությունում ԱԳ նախարարը:
Հանդիպումը տևել է չորս ժամ, իսկ դրա հիմնական թեման դարձել է երկրների միջև լարվածության նվազեցումը:
Կողմերը մտադիր էին պայմանավորվել Սիրիայի հարավում անվտանգության և կրակի դադարեցման շուրջ, Axios-ին հայտնել են իսրայելական աղբյուրները:
Նշվում է, որ վերջին ամիսներին Իսրայելն ու Սիրիան արդեն մի քանի հանդիպում են անցկացրել: Փարիզյան բանակցությունները կդառնան երկրների միջև վստահության ամրապնդման առաջին քայլը, պնդում է պորտալը: