Իսրայելն օդային հարվածներ է հասցրել Լիբանանի...

Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնում է, որ հարավային Լիբանանի Նաբաթիե քաղաքում Իսրայելի կողմից իրականացված մի շարք ավիահարվածների հետևանքով մեկ կին է զոհվել, իսկ 20 մարդ վիրավորվել է, հաղորդում է «Ալ Ջազիրա»-ն։

Նախարարությունը հայտնում է, որ Նաբաթիեում բնակելի շենքի վրա ավիահարվածի հետևանքով մեկ կին է զոհվել, իսկ 13-ը՝ վիրավորվել։

Պաշտոնյաները հայտնել են, որ քաղաքի ծայրամասերում ավիահարվածների հետևանքով վիրավորվել է ևս յոթ մարդ։