Իսրայելն իմ դեմ մшhափnրձ է կազմակերպել, որը ձ...

Իրանի նախագահ Մասուդ Պեզեշքիանը հայտարարել է, որ Իսրայելի իշխանությունները փորձել են մահափորձ իրականացնել իր դեմ, սակայն այն ձախողվել է: Այս մասին փոխանցում է  ՏԱՍՍ-ը:

«Այո, նրանք փորձել են, բայց ձախողվել են»,-ասել է Պեզեշքիանը՝ ամերիկացի լրագրող Թաքեր Կառլսոնին տված հարցազրույցում համապատասխան հարցին ի պատասխան:

Իրանի նախագահը հավելել է, որ մահափորձի փորձը կատարվել է մոտ մեկուկես շաբաթ առաջ և նշել է, որ ԱՄՆ-ն դրա հետ առնչություն չի ունեցել:

«Ես եղել եմ խորհրդակցությանը, մենք քննարկել ենք հետագա քայլերը, եւ նրանց լրտեսների հետախուզական տվյալների օգնությամբ նրանք փորձել են հարված հասցնել այն շրջանին, որտեղ մենք անցկացրել ենք խորհրդակցությունը»,-հայտարարել է նա: