Իսրայելն է ԱՄՆ-ին մղել պատերազմի․ Արաղչի

Իրանը թույլ է տվել բարեկամ երկրներին, այդ թվում՝ Ռուսաստանին, Հնդկաստանին և Չինաստանին, անցնել Հորմուզի նեղուցով։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին։

«Մեր ներկայիս քաղաքականությունը դիմադրությունը շարունակելն է, բանակցություններ չկան։ Սա ո՛չ Իրանի, ո՛չ էլ Ամերիկայի պատերազմն է։ Իսրայելն է ԱՄՆ-ին մղել դրան։

Վաշինգտոնը պատրաստ է զոհաբերել ամեն ինչ Իսրայելի անվտանգության համար։

Իսրայելի նպատակն է իրականացնել «Մեծ Իսրայելի նախագիծը», որը ներառում է տարածաշրջանի մի քանի երկրների տարածքները»,-նշել է նա։