Իսրայելն ասել է, որ թույլ չի տա պաղեստինյան պ...

Իսրայելը չի ​​համաձայնի պաղեստինյան պետության ստեղծմանը, քանի որ դա կվտանգի սեփական գոյությունը։ Այսպիսի հայտարարություն է արել հրեական պետության պաշտպանության նախարար Իսրայել Կացը ամերիկյան պատվիրակության հետ հանդիպմանը, որի կազմում էին մի քանի սենատորներ և Մերձավոր Արևելքում ԱՄՆ հատուկ ներկայացուցչի տեղակալ Մորգան Օրթագուսը։

«Իսրայելը երբեք չի համաձայնի պաղեստինյան պետության ստեղծմանը, որը կվտանգի նրա գոյությունը: Իսրայելի առաջնահերթությունները պարզ են՝ թույլ չտալ Իրանին միջուկային զենք ձեռք բերել, ազատել բոլոր պատանդներին, վերացնել ՀԱՄԱՍ-ը Գազայում, և դրանից հետո հասնել համաձայնագրի կարգավորման Սաուդյան Արաբիայի հետ»,- ասել է Կացը:

Պաշտպանության նախարարության ղեկավարը հավելել է, որ «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պլանը Գազայի մասով միակն է, որը կարող է երաշխավորել Իսրայելի ժողովրդի անվտանգությունը»։

Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, որ Գազայի հատվածում բնակվող պաղեստինցիներին պետք է հնարավորություն տրվի ինքնակամ լքել անկլավը, եթե նրանք դա ցանկանան։