Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտար...

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ հաջորդ շաբաթ կմեկնի Վաշինգտոն՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումների համար, հաղորդում է Times of Israel-ը։

Նեթանյահուն կաբինետի նիստի ժամանակ հայտարարել է, որ կհանդիպի նաև փոխնախագահ Ջեյ Դի Վենսի, պետքարտուղար Մարկո Ռուբիոյի, պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթի, ԱՄՆ հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիտկոֆի և առևտրի նախարար Հովարդ Լուտնիկի հետ։

Նեթանյահուն ասել է, որ կհանդիպի նաև բարձրաստիճան օրենսդիրների հետ։ Ըստ տեղեկությունների, վարչապետը շաբաթ երեկոյան կմեկնի ԱՄՆ և երկուշաբթի օրը Սպիտակ տանը կհանդիպի Թրամփի հետ։

«Այս ամենը «Առյուծի վերելք» գործողության ժամանակ մեր տարած մեծ հաղթանակի արդյունքն է։ Հաջողության օգտագործումը ոչ պակաս կարևոր է, քան դրան հասնելը», - ասել է նա։

Նեթանյահուն նաև նշել է, որ ԱՄՆ-ի հետ նոր առևտրային համաձայնագիր է սպասվում։ «Մինչ այդ մենք պետք է մի քանի բան ավարտենք՝ առևտրային համաձայնագրի հասնելու համար», - հավելել է նա։